ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ “Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ-ը մատուցում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հսկիչ-թունաբանական լաբորատոր ծառայություններ: ՊՈԱԿ-ի կազմում գործող բոլոր չորս լաբորատորիաները հավատարմագրված են ըստ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջների: ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ընդգրկված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ռեեստրում և իրավասու է իրականացնելու փորձարկումներ ըստ իր գործունեության ոլորտների ինչպես ԵԱՏՄ անդամ, այնպես էլ այլ երկրներ տեղական արտադրանքը արտահանելիս: 2017թ. դեկտեմբերի 22-ից Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հավատարմագրված է նաև ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից և ունի ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման վկայագիր: Կենտրոնն իրականացնում է փորձարկումներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ստանդարտ մեթոդներով, կատարում է համապատասխանության գնահատում ըստ տեղական և միջազգային նորմատիվ փաստաթղթերի: Լաբորատոր կենտրոնը ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության մի շարք միջազգային հեղինակավոր գիտական և լաբորատոր կենտրոնների հետ (Պաստյորի ինստիտուտ – Ֆրանսիա, Կենդանիների առողջության հետազոտության կենտրոն-Իսպանիա, PTB-Գերմանիա, ВНИИКР, РОСПОТРЕБНАДЗОР-Ռուսաստան):