FORGOT YOUR DETAILS?

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱ

Բուսասանիտարական առողջ միջավայրում առողջ բույսերի բուսական արտադրանքի արտադրությունը նպատակաուղղված միջոցների համակարգ է։ Բուսասանիտարական կանոնների, պահանջների կատարումն ապահովելու նպատակով բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիան իրականացնում է հանրապետություն ներկրվող, արտահանվող, ինչպես նաև հանրապետության տարածքում բույսերի, բուսական արտադրանքի կարանտին վնասակար օրգանիզմների հնարավոր ներթափանցման վտանգի վերլուծություն (ՎՕՎՎ)։ Լաբորատորիայում իրականացվում են վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը որոշելու փորձարկումներ 4 մասնագիտական ուղղություններով.

  • միջատաբանական (վնասատուներ),

  • բուսաախտաբանական (հիվանդություններ),

  • հելմինթոլոգիական (նեմատոլոգիական)

  • մոլախոտաբանական:

Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայում հայտնաբերված կարանտին համարվող վնասակար օրգանիզմների վերաբերյալ փորձարկումների արդյունքների հիման վրա կատարում է տվյալների գրանցում և տրվում են կարանտին վկայագրեր։ Իրականացվող բոլոր փորձաքննությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին։

 

 

 

TOP