Հսկիչ-թունաբանական լաբորատորիան վերակառուցվել և վերազինվել է 2015 թվականին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և Հունաստանի կառավարության միջոցներով: Լաբորատորիան իրականացնում է ՀՀ-ում գյուղատնտեսության մեջ օգտագործման համար թույլատրելի թունաքիմիկատների որակի վերահսկում: Թունաքիմիկատները ենթարկվում են ստուգման ՀՀ ներկրման պահին, և հետո արդեն Հանրապետության տարածքում մշտադիտարկման ժամանակ: Նրանց ակտիվ բաղադրատարրերի նույնականացման և քանակական որոշման փորձարկումներ իրականացվում են վերջին սերնդի սարքավորումներով և միջազգային մեթոդներով:
Սահմանված չափորոշիչներից թե բարձր, թե ցածր քանակները իրենցից վտանգ են ներկայացնում գյուղատնտեսության համար: Ցածր քանակի դեպքում բույսերի պաշտպանության միջոցը դառնում է անարդյունավետ, իսկ բարձր քանակները ռիսկային են հետագայում մնացորդային քանակների պահպանման համար:
Լաբորատորիան վերազինված է ժամանակակից հետևյալ սարքավորումներով.
բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագիր (ԲԱՀՔ),
գազային քրոմատագիր (ԳՔ),
ինֆրակարմիր սպեկտրոմետր (ԻԿ):