FORGOT YOUR DETAILS?

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Բելգիայում BTSF հերթական դասընթացին ՀՀ-ից միակ մասնակից լաբորատորիան

2018 թվականի մարտի 5-ից 17-ը ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդամթերքի մանրէաբանական հետազոտությունների բաժնի պետ Լալա Մելիքյանը մասնակցեց Եվրոպական հանձնաժողովի «Առավել լավ ուսուցում` առավել անվտանգ սննդի համար» (BTSF) նախագծի շրջանակներում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված «Սննդամթերքի փորձաքննություն: Մանրէաբանություն» խորագրով ուսումնական դասընթացին: Երկշաբաթյա դասընթացի բուն նպատակն էր Սննդամթերքի փորձաքննության խնդիրներին արդիական լաբորատոր մոտեցումները:

Դասընթացը բաղկացած էր նաև գործնական մասից, որը կազմակերպվել էր Բելգիայի Գենտ քաղաքի “ECCA” լաբորատորիայում, մասնակից երկրների սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորայի մասնագետները տեղի լաբորատորիայում կատարել են մանրէաբանական տարբեր ցուցանիշների փորձարկումներ համաձայն ԻՍՕ ստանդարտների պահանջների, սկսած նմուշապատրաստումից մինչև արդյունքների գնահատում, քրոմոգենիկ սննդարար միջավայրերի կիրառմամբ: Ուսումնական ծրագրի շրջանակներում լաբորատոր մասնագետները շրջայցի միջոցով ծանոթացել են նաև ԳԵՆՏ քաղաքի “FLSFCM” սննդամթերքի անվտանգության պետական ռեֆերենս լաբորատորիայի ընդհանուր կառուցվածքին և մանրէաբանական հետազոտությունների բաժնում իրականացվող աշխատանքներին:
    

 

TOP