«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա

Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան Կենդանիների առողջության հմաշխարհային կազմակերպության չափորոշիչներով ու մեթոդաբանության կիրառմամբ լաբորատոր (մանրէաբանական, շիճուկաբանական, մակաբուծաբանական և այլ մեթոդներով) իրականացնում է կենդանիների հիվանդությունների այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների լաբորատոր ախտորոշման սահմանում։

Լաբորատորիան նորակառույց է, շահագործման է հանձվել 2016 թվականին, սպառազինված է արդի սարք-սարքավորումների և հարակից պարագաների լրակազմով, միակն է ՀՀ-ում որը հավատարմագրված է կենդանիների հիվանդությունների ախտորոշումով։

Լաբորատորիան հավատարմագրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» Պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ԳՈՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025-2019 ստանդարտի պահանջներով և ընգրկված է Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիանորի միասնական ռեեստրում:

Լաբորատորիան հավատարմագրված է նաև միջազգային ձևաչափի ISO/IEC 17025:2017 պահանջներով և հավաստագրված է ISO 35001:2019 (Կենսառիսկերի կառավարում) ստանդարով։

Լաբորատորիան գտնվում է ք․ Երևան, Դ․ Մայլան 37 հասցեում, աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբատ 9։00-17․20, ընդմիջում՝ 13։00-14։00

Լաբորատորիայի ղեկավար՝ Պերճ Գրիշայի Թումանյան։

Հավատարմագրման վկայագիր Հավատարմագրման վկայագրի հավելված N1 Հավատարմագրման վկայագրի հավելված N2 Հավատարմագրման վկայագրի հավելված N2 (K1) Հավատարմագրման վկայագրի հավելված N2 (K1) (A1)