«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Ծրագրեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը բյուջետային ֆինանսավորմամբ իրականացնում է մի շարք ծչագրեր՝

  • Վաճառքում գտնվող սննդամթերքի անվտանգության և որակի բարելավման ապահովում (նմուշների լաբորատոր փորձաքննություն` հավատարմագրված լաբորատորիայի կողմից)։ Նախատեսվում է իրականացնել լաբորատոր փորձաքննություններ սննդամթերքի 1665 նմուշների նկատմամբ։
  • Գյուղատնտեսական կենդանիներից (հիմնականում խոշոր և մանր եղջերավոր), ինչպես նաև կենդանական ծագման հումքից և նյութերից վերցված նմուշների լաբորատոր փորձարկումների իրականացում։ Նախատեսվում է իրականացնել
  • գյուղատնտեսական կենդանիներից վերցված արյան, ինչպես նաև  այլ կենդանիների, կենդանական ծագման հումքի և նյութի նմուշների մանրէաբանական, քիմիաթունաբանական, շիճուկաբանական թվով 995000 լաբորատոր հետազոտություններ և ախտաբանաանատոմիական ուսումնասիրություններ։
  • Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության լաբորատոր փորձարկումներ։ Նախատեսվում է իրականացնել  մանր եղջերավոր կենդանիների  ժանտախտ հիվանդության շճաբհետազոտության լաբորատոր փորձարկումներ թվով 4277 արյան նմուշների նկատմամբ։
  • Կենդանիների արյան նմուշների դաբաղ հիվանդության հետպատվաստումային վարակամերժության արդյունավետության աստիճանի որոշման լաբորատոր փորձարկումներ։ Նախատեսվում է իրականացնել լաբորատոր փորձարկումներ խոշոր եղջերավոր կենդանիներից վերցված թվով 2325 և մանր եղջերավոր կենդանիներից վերցված թվով 2075 արյան նմուշների նկատմամբ։
  • Բույսերի կարանտին օրգանիզմների հիվանդությունների, վնասատուների նկատմամբ վերահսկողության սահմանում, թունաքիմիկատների բացասական ազդեցության վերահսկում ինչպես բույսերի, այնպես էլ մարդկանց առողջության վրա։ Նախատեսվում է իրականացնել բույսերի և մշակաբույսերի փորձանմուշների լաբորատոր հետազոտություններ առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերման նպատակով, ՀՀ տարածքում գործող վաճառքի կետերում իրացվող թունանյութերի ազդող նյութի որոշման թվով 6500 լաբորատոր փորձաքննություններ։
  • Լաբորատոր փորձարկումների միջոցով ձկան, մեղրի և կաթի մեջ մնացորդային նյութերի չափաքանակների  բացահայտում, որի արդյունքում որոշվում է այդ մթերքների անվտանգության և որակի մակարդակը։ Կաթի մեջ մնացորդային նյութերի և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների լաբորատոր հսկողության նպատակով իրականացվող մոնիթորինգի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կաթի  300 նմուշներով  1200 հատ լաբորատոր հետազոտություններ, մեղրի 130 նմուշներով իրականացնել մնացորդային նյութերի լաբորատոր հսկողության 863 հատ հետազոտություն և ձկան 150 նմուշներով իրականացնել մնացորդային նյութերի լաբորատոր հսկողության 792 հատ հետազոտություն։