«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Ռեֆերենս գործունեություն

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2022թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1448-Ն որոշմամբ սահմանել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս պետական փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը՝ նպատակ հետապնդելով համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի որոշակի ցուցանիշների՝ այլ լաբորատորիաների կողմից կատարված փորձարկումների (չափումների) արդյունքների ճշգրտության և արժանահավատության հաստատում կամ հերքում,  ռեֆերենս գործունեության ոլորտում չափումների միասնականության ապահովում՝ չափումների արդյունքների հետագծելիության կիրառմամբ, ռեֆերենս գործունեության ոլորտում իրականացված փորձարկումների (չափումների) իրարամերժ արդյունքների առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկումների (չափումների)՝ որպես վերջնական և հավաստի արդյունքի ապահովում և ընդունում, ռեֆերենս ծառայությունների հասանելիության ապահովում արտադրողների, վերահսկողություն իրականացնող մարմինների և նշված ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցող անձանց համար: Արդյունքում 2025թ. մարտի 25-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարի թիվ 866-Լ հրամանով «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նշանակվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում ազգային ռեֆերենս պետական փորձարկման լաբորատորիա որոշակի մանրէաբանական փորձարկման (չափման) ցուցանիշներով.

 

Արտադրանքի/ օբյեկտի անվանումը Ցուցանիշների անվանումը
Միս, մսամթերք ախտածին միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ սալմոնելաներ, Listeria monocytogenes, E.coli, S.aureus, սուլֆիտ վերականգնող կլոստրիդիաներ, Enterococcus խմբի մանրէներ
Թռչնամիս, թռչնի մսամթերք ախտածին միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ սալմոնելաներ, Listeria monocytogenes, E.coli, S.aureus, սուլֆիտ վերականգնող կլոստրիդիաներ, Enterococcus խմբի մանրէներ
Կաթ, կաթնամթերք ախտածին միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ սալմոնելաներ, Listeria monocytogenes, E.coli, S.aureus
Ջուր խմելու շշալցված սուլֆիտ վերականգնող կլոստրիդիաների սպորներ, Pseudomonas aeruginosa, Enterococcus խմբի մանրէներ (ֆեկալ ստրեպտակոկկեր)