«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

Մեր մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը իր ներկայիս տեսքով ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 631-Ն որոշմամբ և հանդիսանում է «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ:

Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի թիվ 103-Ն որոշման կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

  • կենդանիների հիվանդությունների այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների լաբորատոր ախտորոշման սահմանում,
  • կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի փորձաքննության կազմակերպում,
  • սերոմոնիթորինգի իրականացում,
  • շիճուկաբանական հետազոտությունների իրականացում,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի հայտանաբերում:

Նույն որոշմամբ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին թույլատրվել է իրականացնել ձեռնարակատիրական գործունեության հետևյալ տեսակներ`

  • կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,
  • լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,
  • մանրէաբանական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների իրականացում,
  • գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,
  • իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների, կարգավորող առարկաների լաբորատոր փորձաքննություն:

Կազմակերպության գործունեությունը ուղղված է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ-ի տեսչական վերահսկողական գործիքակազմը ապահովելուն:

«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի անասնաբուժական, սննդի անվտանգության և բուսասանիտարական հետազոտությունների փորձարկման լաբորատորիաները հավատարմագրվել են ՀՀ էկոնոմիկայի «Հավատարմագրման ազգային մարմին» Պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ԳՈՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025-2019 ստանդարտի և ընգրկված են Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիանորի միասնական ռեեստրում: Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ուղղություններով առկա է միջազգային ձևաչափի ISO/IEC 17025:2017 հավատարմագրումը: