Ծրագրեր
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը բյուջետային ֆինանսավորմամբ իրականացնում է մի շարք ծչագրեր՝
- Վաճառքում գտնվող սննդամթերքի անվտանգության և որակի բարելավման ապահովում (նմուշների լաբորատոր փորձաքննություն` հավատարմագրված լաբորատորիայի կողմից)։ Նախատեսվում է իրականացնել լաբորատոր փորձաքննություններ սննդամթերքի 1665 նմուշների նկատմամբ։
- Գյուղատնտեսական կենդանիներից (հիմնականում խոշոր և մանր եղջերավոր), ինչպես նաև կենդանական ծագման հումքից և նյութերից վերցված նմուշների լաբորատոր փորձարկումների իրականացում։ Նախատեսվում է իրականացնել
- գյուղատնտեսական կենդանիներից վերցված արյան, ինչպես նաև այլ կենդանիների, կենդանական ծագման հումքի և նյութի նմուշների մանրէաբանական, քիմիաթունաբանական, շիճուկաբանական թվով 995000 լաբորատոր հետազոտություններ և ախտաբանաանատոմիական ուսումնասիրություններ։
- Մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության լաբորատոր փորձարկումներ։ Նախատեսվում է իրականացնել մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճաբհետազոտության լաբորատոր փորձարկումներ թվով 4277 արյան նմուշների նկատմամբ։
- Կենդանիների արյան նմուշների դաբաղ հիվանդության հետպատվաստումային վարակամերժության արդյունավետության աստիճանի որոշման լաբորատոր փորձարկումներ։ Նախատեսվում է իրականացնել լաբորատոր փորձարկումներ խոշոր եղջերավոր կենդանիներից վերցված թվով 2325 և մանր եղջերավոր կենդանիներից վերցված թվով 2075 արյան նմուշների նկատմամբ։
- Բույսերի կարանտին օրգանիզմների հիվանդությունների, վնասատուների նկատմամբ վերահսկողության սահմանում, թունաքիմիկատների բացասական ազդեցության վերահսկում ինչպես բույսերի, այնպես էլ մարդկանց առողջության վրա։ Նախատեսվում է իրականացնել բույսերի և մշակաբույսերի փորձանմուշների լաբորատոր հետազոտություններ առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերման նպատակով, ՀՀ տարածքում գործող վաճառքի կետերում իրացվող թունանյութերի ազդող նյութի որոշման թվով 6500 լաբորատոր փորձաքննություններ։
- Լաբորատոր փորձարկումների միջոցով ձկան, մեղրի և կաթի մեջ մնացորդային նյութերի չափաքանակների բացահայտում, որի արդյունքում որոշվում է այդ մթերքների անվտանգության և որակի մակարդակը։ Կաթի մեջ մնացորդային նյութերի և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների լաբորատոր հսկողության նպատակով իրականացվող մոնիթորինգի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կաթի 300 նմուշներով 1200 հատ լաբորատոր հետազոտություններ, մեղրի 130 նմուշներով իրականացնել մնացորդային նյութերի լաբորատոր հսկողության 863 հատ հետազոտություն և ձկան 150 նմուշներով իրականացնել մնացորդային նյութերի լաբորատոր հսկողության 792 հատ հետազոտություն։